ՄՍ Անձնակազմ

 

      Մաստեր Սթայլ ուսումնական կենտրոնը շատ է արժևորում թիմային աշխատանքը և թիմի ոգին, որը ստեղծում է կրեատիվ, դինամիկ, պրոֆեսիոնալ և նվիրված մթնոլորտ աշխատելու համար: ՄՍ-ում բոլոր մասնագետներն ունեն մագիստրոսի կոչում լեզվաբանության ուղղվածությամբ: Կենտրոնը քաջալերում է յուրաքանչյուր դասավանդողի մասնակցությունը օտար լեզուների դասավանդման նորարարական մեթոդներին ուղղված սեմինարներին, որոնք կազմակերպվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Վերջինս հնարավորություն է տալիս տեղեկանալ աշխարհում ESL և EFL դասավանդման ստանդարտների, տեխնիկայի և մեթոդաբանության հետ կապված յուրաքանչյուր փոփոխությանը:
      ՄՍ-ը  Cambridge Teachers’ Club և Oxford Teachers’ Club ասոցիացիաների անդամ է և պարբերաբար աշխարհի առաջատար ինստիտուտներից ստանում է նոր մշակված նյութեր, դասավանդման մեթոդաբանությանը վերաբերող բազում ձեռնարկներ:
     ՄՍ-ի կառավարող թիմը կրում է ուսումնական կենտրոնը կառավարելու ողջ պատասխանատվությունը, նաև պատասխանատու է ընկերության ադմինիստրատիվ և մարքեթինգային գործունեության համար: Ղեկավարող անձնակազմն ունի MBA կամ PhD աստիճաններ:
    Պրոֆեսիոնալ դասավանդողների և ղեկավարող անձնակազմի գերնպատակն է հասկանալ շուկայի պահանջարկը, բավարարել մեր բոլոր ուսանողների սպասելիքները, ապահովել նրանց ոչ միայն լեզվական, այլ նաև պրոֆեսիոնալ աջակցություն իրենց ապագա կարիերայում: