Ընդհանուր Անգլերեն

 
Ընդհանուր անգլերեն 
 

Եթե նպատակ ունեք սովորել անգլերեն` որպես նոր լեզու կամ բարելավել Ձեր անգլերենի իմացությունը, ապա այս դասընթացը Ձեզ համար է: Մեր կետրոնի կողմից առաջարկվող Ընդհանուր անգլերեն ծրագիրը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց լեզվական հմտությունները` սկսնակ մակարդակից մինչև բարձր մակարդակ (6 մակարդակ): Ծրագիրը հավասարապես զարգացնում է խոսակցական, լսողական, կարդալու և գրելու հմտությունները: Լսարանում գլխավոր շեշտը դրված է հաղորդակցման վրա` ապահովելով բացառապես անգլալեզու միջավայր:

 

 

 

Ընդհանուր անգլերեն դասընթացի համար մեր մասնագետները մշակել են հատուկ ծրագիր` օգտագործելով ժամանակակից արդյունավետ դասագրքեր և օժանդակ նյութերի մեծ տեսականի: Մաստեր Սթայլ-ում Ընդհանուր անգլերենի դասընթացները հիմնված են էլեկտրոնային և թղթային դասագրքերի, դեդակտիկ նյութերի, CD-ների, Video վարժությունների և լեզվի ուսուցման նորագույն տեխնիկայի վրա, որոնք մշակվել են այնպիսի  հայտնի հրատարակչությունների կողմից, ինչպիսիք են` Cambridge, Oxford, MacMillan, Peterson:

 

ՄՍ-ն իր ուսանողներին տրամադրում է դասընթացների համար անհրաժեշտ փաթեթ` գրքերով, նյութերով, CD-ներով և DVD-ներով: Այդ ամենը բացարձակ անվճար է:

 

Մենք առաջարկում ենք

 

  • դասընթաց` ըստ 6 մակարդաների - սկսնակից մինչև բարձր մակարդակ
  • փոքրաքանակ խմբեր (2-5) - անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին
  • ճկուն ժամանակացույց - դասեր առավոտյան, կեսօրյա  և երեկոյան ժամերին
  • տևողություն - 3 ամիս (72 ժամ յուրաքանչյուր մակարդակի համար)
  • դասաժամեր - շաբաթական 3 անգամ, 2  ժամ տևողությամբ
  • լրացուցիչ անվճար անդամակցություն - կինոակումբ, քննարկումների ակումբ, բանավեճերի ակումբ, մաֆիա ակումբ
  • ամսավճար - 27.000 դրամ 

 

Ինչպես  գրանցվել

 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել մեր գրասենյակ` հանձնելու իմացության մակարդակը որոշող թեստ, որը բաղկացած է և՛ գրավոր, և՛ բանավոր մասերից: Թեստավորումը մեզ կօգնի համոզվելու, որ Ձեզ համար ընտրել ենք համապատասխան մակարդակի խումբ: Վերջինս Ձեզ հնարավորություն կընձեռի սովորել անգլերեն արագ և էֆեկտիվ կերպով:

 

 Մեր ցանկությունն է, որ Դուք սովորեք անգլերեն նույնքան հաճույքով, որքան հաճույքով մենք դասավանդում ենք այն