Բիզնես անգլերեն

Բիզնես Անգլերեն

 

 

Ներկայումս անգլերեն լեզվի իմացությունը շատ է կարևորվում միջազգային բիզնես ոլորտում: Անկախ նրանից` Դուք սկսնակ եք գործարար աշխարհում, թե լրացուցիչ որակավորում ձեռք բերելու կարիք ունեք, բիզնես անգլերենի դասընթացները կնպաստեն գործնական միջավայրում Ձեր հմտությունների զարգացմանը և կարիերայի վերելքին:

 

Այս դասընթացը Ձեզ համար է, եթե Դուք ցանկանում եք.

Ընդլայնել Ձեր բիզնես բառապաշարը
Կազմել նամակագրություններ և հաշվետվություններ
Բարելավել խոսակցական հմտությունները
Զարգացնել ելույթ ունենալու հմտությունները բիզնես ասպարեզում
Վարել բանակցություններ հաճախորդների հետ
Աշխատաշուկայում լինել մրցունակ, իսկ բիզնես աշխարհում`  հաջողակ


ՄՍ-ի բիզնես անգլերենի դասընթացները իրականացվում են փորձառու և բավականին հաջողություններ ձեռք բերած դասախոսների կողմից, որոնք առաջարկում են բիզնես անգլերենի թրեյնինգներ բիզնեսի տարբեր ոլորտների անձանց: Մեր բիզնես դասընթացները ինտենսիվ են, պրակտիկ և ճկուն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բիզնեսի ոլորտները քիչ թե շատ տարբերվում են միմյանցից` մեր դասախոսները փորձում են բավարարել յուրաքանչյուր ուսանողի ակնկալիքը բիզնես անգլերենի դասընթացներից և յուրաքանչյուր խմբի կամ անհատի համար մշակում են հատուկ բիզնես ծրագիր:

 

Դուք շատ արագ կսովորեք բիզնես անգլերեն մեր կենտրոնում` օգտագործելով ՄՍ-ի կողմից տրամադրվող աուդիո և վիդեո նյութերը, աշխարհում ամենապահանջարկված բիզնես անգլերենի գրքերը: Այս ամենը Ձեզ կտրամադրվի բացարձակ անվճար:

 

Մեր դասաժամերը շատ ճկուն են և հարմարեցված են մեր ուսանողների օրակարգին: Թե որտեղ կկազմակերպվեն դասընթացները, կախված է մեր ուսանողների ցանկությունից: Դասընթացները կարող են կազմակերպվել աշխատավայրում կամ «Մաստեր Սթայլ» ուսումնական կենտրոնում:

 

Մենք առաջարկում ենք.

  • դասընթաց` ըստ 5 մակարդաների. տարրականից մինչև բարձր մակարդակ
  • փոքրաքանակ խմբեր (3-8), որը կապահովի անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ
  • ճկուն ժամանակացույց. մենք առաջարկում ենք առավոտյան, կեսօրյա  և երեկոյան ժամերի դասընթացներ
  • տևողություն` 3 ամիս (50 ժամ յուրաքանչյուր մակարդակի համար)
  • դասաժամեր` շաբաթական երկու անգամ, երկու ժամ տևողությամբ
  • լրացուցիչ ծառայություններ` կինոակումբ, քննարկումների ակումբ, մաֆիա ակումբ
  • ամսավճար` 28.000 դրամ


Ինչպե՞ս գրանցվել

 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել մեր գրասենյակ` հանձնելու իմացության մակարդակը որոշող թեստ, որը բաղկացած է և՛ գրավոր, և՛ բանավոր մասերից: Տեստավորումը մեզ կօգնի համոզվելու, որ Ձեզ համար ընտրել ենք համապատասխան մակարդակի խումբ: Վերջինը Ձեզ հնարավորություն կընձեռի սովորել անգլերեն արագ և էֆեկտիվ կերպով:

 

 

Մենք ցանկանում ենք,որ Դուք սովորեք անգլերեն նույնքան հաճույքով,որքան հաճույքով մենք դասավանդում ենք այն

 

 

 

 

 

 

<p style="" mso-margin-top-alt:auto;text-align:justify;margin-bottom:auto"="">