Իրավաբանական անգլերեն

                                                                                                     

Անգլերեն իրավաբանների համար 

 

        Իրավաբանական անգլերեն ծրագիրը իրենից ներկայացնում է ակնհայտ անհրաժեշտություն ինչպես սկսնակ, այնպես էլ մեծ փորձ ունեցող իրավաբանների, իրավաբան դասախոսների, ուսանողների և իրավական ոլորտի այլ մասնագետների համար: ՄՍ-ում իրավաբանական անգլերեն ծրագիրը նախատեսված է անգլերենի միջին և միջինից բարձր մակարդակի իմացությամբ մասնակիցների համար, ովքեր ցանկանում են բարելավել անգլերենով իրավաբանական տեքստեր  կարդալու և գրելու, մարդկանց հետ շփվելու և լսելու հմտությունները, ինչպես նաև.

 

 

  • ազատ հաղորդակցվել անգլախոս հաճախորդների և արտերկրի իրավաբանների հետ,
  • իրականացնել պրեզենտացիաներ և բանակցություններ իրավական համատեքստում,
  • ընդլայնել իրավական բառապաշարի բազան,
  • կարողանալ օգտագործել իրավական տերմիններ և արտահայտություններ,
  • վերլուծել և գնահատել տեքստերում ներկայացված իրավական դեպքերի կարևորագույն դրույթները

 

 

 

      Այս ծրագիրը հարմար է նաև նրանց համար, ովքեր պատրաստվում են Cambridge International Legal English Certificate (ILEC)- թեստին, որը ներառում է իրավական տարբեր ոլորտներ: 

 

 

 Դասավանդման մեթոդները. երկխոսություններ, տերմինների յուրացում, իրավիճակների ուսումնասիրություններ, բանավեճեր, նամակագրություն, տեքստերի ընթերցում և քննարկում, հաշվետվությունների կազմում, պայմանագրերի վերլուծում, համաձայնագրերի առանձնահատկությունների քննարկում և այլ գործողություններ:

 

   Դասընթացի ընթացքում քննարկվելիք թեմաները. կորպորատիվ և կոմերցիոն իրավունք, անշարժ գույքի իրավունք, աշխատանքի իրավունք, տեղեկատվական տեխնոլոգիա, պայմանագրի իրավունք: Դասընթացը ներառում է իրավաբանական ոլորտին վերաբերող այլ թեմաների լայն շրջանակ, ինչպես նաև զարգացնում է ընդհանուր իրավաբանական բառապաշարը` կապված իրավական համակարգերի, իրավական մասնագիտությունների, իրավաբանների առօրյա կարիքների հետ: 

 

 

  Մենք առաջարկում ենք

 

  • Դասընթացներշաբաթական 2 օր, 1.5 ժամ տևողությամբ
  • Տևողություն` 18 շաբաթ (4,5 ամիս ժամ)
  • Փոքրաքանակ խմբեր (3-8), որը կապահովի անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ
  • Ճկուն ժամանակացույց. մենք առաջարկում ենք առավոտյան, կեսօրյա  և երեկոյան ժամերի դասեր
  • Դասընթացներ Ձեր գրասենյակում` կորպորատիվ մասնակցությունների դեպքում
  • Լրացուցիչ` դեբատների, բանակցությունների, պրեզենտացիաների կազմակերպում, հավաստագրերի հանձնում
  • Արժեքը`  28.000 դրամ (ամսեկան)
 
 
 
 
Համագործակցեք ՄՍ-ի հետ և ձեռք բերեք պրոֆեսիոնալ հաջողություններ