E-mail մարքեթինգ

E-mail մարքեթինգ

 

       Մարքեթինգի բոլոր տիպի դասընթացների նպատակն է առաջացնել հետաքրքրություն և ցանկություն, կազմակերպել Ձեր ապրանքների կամ ծառայությունների իրացումը: E-mail մարքեթինգը իդեալական միջոց է գումար խնայելու, որը հնարավորություն է տալիս գնորդին և ապրանք վաճառողին ազատ հաղորդակցվել և ստեղծել հարաբերություններ: Դա շատ ավելի էժան տարբերակ է, քան ցանկացած այլ ավանդական մարքեթինգային միջոցառում: Շատ դեպքերում այն ավելի լավ միջոց է վաճառքը խթանելու և երկարաժամկետ փոխհարաբերություններ ստեղծելու, քան ավանդական գովազդային միջոցներն են: Սակայն պետք է հաշվի առնել, որ միայն E-mail մարքեթինգի գործիքների ճիշտ կիրառման դեպքում այն կարող է չափազանց խոշոր չափերի էֆեկտիվություն ապահովել: Սխալ կիրառման դեպքում այն կարող է լինել կործանարար կազմակերպության համար և իջեցնի ապրանքանիշի վարկանիշը:            

 

 

Դասընթացի նկարագիր. այս դասընթացի նպատակն է ներկայացնելու E-mail մարքեթինգի բոլոր կարևոր ասպեկտները, ապահովելու խորը մասնագիտական գիտելիքներ մարքեթինգի ռազմավարության, իրավական հարցերի վերաբերյալ:

 

Դասընթացի նպատակները. Դուք կտեղեկանաք, թե ինչպես կարելի է ընդլայնել Ձեր հաճախորդների թիվը E-mail մարքեթինգի միջոցով:

 

Թիրախային խմբեր. դասընթացը մշակված է բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են E-mail մարքեթինգային գործընթացների մեջ:

 

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան.

 

 

  • Հասկանալ E-mail մարքեթինգի հիմունքները և նպատակները
  • Ընտրել թիրախային խմբեր
  • Պատշաճ կերպով գրել հաղորդագրություն
  • Ուղարկել հաղորդագրություն
  • Գնահատել ողջ մարքեթինագային քաղաքականությունը  

 

 

 

 

Դասընթացի բովանդակություն.

 

 

  • E-mail մարքեթինգի հիմունքներ
  • Հաճախորդների ներգրավում
  • Արդյունավետ E-mail մարքեթինգային քաղաքականության իրականացում
  • E-mail դիզայնի ուղղությամբ աշխատանքների կազմակերպում
  • Հաղորդագրությունների կազմում և ուղարկում
  • Մարքեթինգային քաղաքականության վարում և գնահատում

 

 

 

 

 

 

 

 

 

Դասընթացը Ձեզ կօգնի ունենալ նորանոր բիզնես նվաճումներ