Մաստեր Սթայլ ընկերության թարգմանչական կենտրոնն առաջարկում է պրոֆեսիոնալ թարգմանչական ծառայություններ պետական և հասարակական կազմակերպություններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց: Կենտրոնն իր գործունեության 5 տարիների ընթացքում հաճախորդներին է ներկայացրել միայն բարձր որակի ծառայություններ, ինչի մասին են վկայում համագործակցությունները և դրական արձագանքները ՀՀ-ում գործող մի շարք կազմակերպությունների կողմից:  Մեր թարգմանչական ծառայությունները ներառում են ընդհանուր, տեխնիկական, բժշկական, տնտեսագիտական, իրավաբանական, հասարակական, քաղաքական, հանքաարդյունաբերության, գիտական և այլ ոլորտների գրավոր և բանավոր որակյալ թարգմանություններ հետևյալ լեզուներով.

 

  • Հայերեն - Անգլերեն, Անգլերեն - Հայերեն,
  • Հայերեն - Ռուսերեն, Ռուսերեն - Հայերեն

 

Մեր թարգմանիչների խումբը բաղկացած է տարբեր ոլորտներում թարգմանչական 5 և ավել տարիների պրոֆեսիոնալ փորձ ունեցող լիցենզավորված թարգմանիչներից, որոնցից յուրաքանյուրը մասնագիտացած է կոնկրետ ոլորտների թարգմանության մեջ` ապահովելով պատվիրատուի կողմից ներկայացվող նյութի մասնագիտական թարգմանությունը: Կենտրոնում աշխատում են նաև առանձին խմբագրողներ և սրբագրիչներ, ովքեր թարգմանված նյութերը ավարտին են հասցնում` կատարելով նյութի մանրակրկիտ ստուգում: Մենք կարևորում ենք պատվիրատուի թարգմանության հանձնված բոլոր նյութերի գաղտնիության ապահովումը, և անհրաժեշտության դեպքում կարող է գաղտնիության ապահովման վերաբերյալ համաձայնագիր կնքվել երկու կողմերի միջև:

Մեր պրոֆեսիոնալ մասնագետնիերի կողմից կատարված թարգմանությունները մշտապես պատվիրատուների կողմից արժանացել են հավանության և հիմք են հանդիսացել վստահության և հետագա երկարաժամկետ համագործակցությունների համար:

Կարևորելով ընկերությունների հետ երկարաժամկետ պայմանագրային համագործակցության հնարավորությունները (նվազագույնը 1 տարի)` կենտրոնը կազմակերպություններին է առաջարկում հատուկ փաթեթ` 10-15% զեղչի տրամադրմամբ բոլոր ծառայությունների նկատմամբ:

 

Գրավոր թարգմանությունն իրականացվում է հետևյալ հաջորդական փուլերով.

  • Թարգմանության հայտի ստացում,
  • Նյութի տրամադրում,
  • Նյութի վերլուծություն, պատվիրատուի պահանջների հաստատում,
  • Պայմանագրի կնքում,
  • Թարգմանության իրականացում,
  • Խմբագրում և սրբագրում (հատուկ մասնագետների կողմից),
  • Թարգմանված նյութի հանձնում Պատվիրատուին,
  • Պատվիրատուի կողմից վերջնական հավանության ստացում,
  • Վճարման ստացում

 

Ի դեպ` գրավոր թարգմանությունների արժեքը որոշվում է` հաշվի առնելով հետևյալ չափանիշները.

  • Թարգմանության ոլորտ,
  • Տեքստի բարդություն,
  • Թարգմանվող նյութի ընդհանուր ծավալ,
  • Վերջնաժամկետ

 

Բանավոր թարգմանությունն իրականացվում է հետևյալ հաջորդական փուլերով.

  • Թարգմանության հայտի ընդունում,
  • Թարգմանության նյութի նախապես ստացում (նվազագույնը 2 օր առաջ),
  • Պատվիրատուի պահանջների հաստատում,
  • Պայմանագրի կնքում,
  • Թարգմանության իրականացում,
  • Վճարման ստացում