Կինոակումբ                                                                                                    


        Հոգնե՞լ եք ծանրաբեռնված աշխատանքային շաբաթից, ուրեմն  շտապեք  միանալ  ՄՍ ակումբին:


      ՄՍ ակումբի շրջանակներում «Մաստեր Սթայլ» ուսումնական կենտրոնը կազմակերպում է կինոդիտումներ, քննարկումներ և  մաֆիա ժամանցային խաղեր  յուրաքանչյուր շաբաթ:


      Մասնակիցների ցանկությամբ է որոշվում, թե տվյալ շաբաթ կինոդիտում կկազմակերպվի, թե քննարկում: Եվ քննարկումները, և կինոդիտումները անցկացվում են անգլերենի մեր մասնագետների կողմից:


      Կինոդիտման ֆորմատը. Մասնակիցներին նախապես տեղեկացվում է, թե ինչ կինո է ցուցադրվելու: Կինոդիտման ընթացքում անգլերենի մեր մասնագետները բացատրում են անհասկանալի բառերը և արտահայտությունները: Կինոյի վերջում մասնակիցները սկսում են քննարկումներ ծավալել:


 Մասնակցությունը կինոդիտումներին`



  • կբարելավի  Ձեր լսողական ունակությունները
  • կզարգացնի Ձեր առօրյա խոսքը և բառապաշարը
  • կընձեռնի հնարավորություն ներգրավվել կինոքննարկումներին` բարելավելով Ձեր խոսակցական կարողությունները
  • և վերջապես այն կպարգևի Ձեզ իսկական հանգիստ

 

Մասնակցության պայմանները.


  • Ընդհանուր անգլերենի միջինից բարձր մակարդակ (ստուգեք Ձեր գիտելիքները online անվճար թեստի միջոցով)
  • ՄՍ-ի ներկայիս կամ նախկին ուսանողների համար ակումբը գործում է անվճար
  • Ոչ ՄՍ-ի ուսանողների համար ակումբի ամսական անդամավճարը կազմում է 500 դրամ (ներառում է նաև քննարկումները և մաֆիա խաղերը)



Համատեղեք հաճելին օգտակարի հետ ՄՍ ակումբում