Քննարկումների ակումբ


         Հոգնե՞լ եք ծանրաբեռնված աշխատանքային շաբաթից, ուրեմն  շտապեք  միանալ  ՄՍ ակումբին:


       ՄՍ ակումբի շրջանակներում Մաստեր Սթայլ ուսումնական կենտրոնը կազմակերպում է կինոդիտումներ, քննարկումներ և  մաֆիա ժամանցային խաղեր  յուրաքանչյուր շաբաթ:


 Մասնակիցների ցանկությամբ է որոշվում, թե տվյալ շաբաթ կինոդիտում կկազմակերպվի, թե քննարկում: Եվ քննարկումները, և կինոդիտումները անցկացվում են անգլերենի մեր մասնագետների կողմից:

 

        Քննարկումների ֆորմատը. Քննարկման կանոնները տարբերվում են և կան քննարկումների տարբեր ձևեր: Ուսանողները հիմնականում նախապես տեղեկացված չեն լինում քննարկման թեմայի վերաբերյալ: Նպատակն այն է, որ ուսանողները կարողանան  կարճ ժամանակում իրենց տեսակետների վերաբերյալ ներկայացնել փաստարկներ: Այնուամենայնիվ, մեր ուսումնական կենտրոնը երբեմն հնարավորություն է տալիս մեր ուսանողներին ընտրելու իրենց հետաքրքող թեմաներ քննարկումների համար, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս նախապես պատրաստվելու և առավել լավ կերպով հանդես գալու քննարկումներին:



Մասնակցելով քննարկումներին` Դուք



  • կտիրապետեք համոզելու արվեստին
  • կզարգացնեք  Ձեր գիտելիքների  դրսևորման հմտությունները
  • կկարողանք զարգացնել քննարկումներին պատրաստվելու համար անհրաժեշտ հետազոտական կարողությունները
  • ձեռք կբերեք հանրության առջև խոսելու փորձ



Մասնակցության պայմանները.


  • Ընդհանուր անգլերենի միջին կամ ավելի բարձր մակարդակ (մասնակցեք online թեստավորմանը)
  • ՄՍ-ի ներկայիս կամ նախկին ուսանողների համար ՄՍ ակումբը գործում է անվճար
  • Ոչ ՄՍ-ի ուսանողների համար ակումբի ամսական վճարը կազմում է 500 դրամ (ներառում է նաև կինոդիտումները և մաֆիա խաղերը)



Համատեղեք հաճելին օգտակարի հետ ՄՍ ակումբում