ՄՍ բոնուս

  ՄՍ Բոնուս

 

 


           Մաստեր Սթայլ ուսումնական կենտրոնն ուրախ է հայտարարելու նոր նախագծի` բոնուսային համակարգի մեկնարկի մասին:
      Այսուհետ, Մաստեր Սթայլ ուսումնական կենտրոնի բոլոր ուսանողները հնարավորություն կունենան իրենց մասնակցած դասընթացների և կատարած վճարումների դիմաց ստանալ բոնուսներ, որոնց միջոցով կկարողանան օգտվել ուսումնական կենտրոնի կողմից առաջարկվող բոլոր տեսակի ծառայություններից` գումարի փոխարեն վճարելով միայն բոնուսներ: Ուսանողներից յուրաքանչյուրը ուսումնական կենտրոնի կողմից պարբերաբար կստանա ընթացիկ ձեռքբերված և կուտակված բոնուսային միավորների վերաբերյալ տեղեկատվություն:
      Ի դեպ, մեր կողմից ներդրված բոնուսային համակարգի կարևորագույն և հատկանշական կողմերից մեկն այն է, որ այն համարվում է փոխանցելի: Եթե Դուք չցանկանաք օգտագործել Ձեր կողմից կուտակած բոնուսները, դրանք կարող եք փոխանցել Ձեր ընտանիքի անդամներին, Ձեր ընկերներին կամ մտերիմներին:
      Բոնուսների վճարման միջոցով դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախ կուտակել տվյալ դասընթացի մասնակցության համար պահանջվող բոնուսային անհրաժեշտ միավորներ, որոնք ձեռք են բերվում հետևյալ կերպ. յուրաքանչյուր 1.000 դրամ վճարման դիմաց ուսանողը ստանում է 1 (մեկ) բոնուս  (1.000 դրամ = 1 բոնուս): Անկախ այն հանգամանքից, թե որ դասընթացին մասնակցելու համար եք ձեռքբերել բոնուսներ, դրանք կարող եք օգտագործել ՄՍ-ի կողմից առաջարկվող ծառայություններից ցանկացածի համար: Մանրամասն տեղեկատվություն այն մասին, թե որ դասընթացը որքան բոնուսային միավոր է տրամադրում կամ, թե որ դասընթացին մասնակցելու համար որքան բոնուսային միավորներ կպահանջվեն, կարելի է ստանալ` զանգահարելով կամ այցելելով ուսումնական կենտրոն: