«ՄԱՍՏԵՐ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ն հանդիսանում է ՀՀ-ում գործող լավագույն ուսումնական կենտրոններից մեկը, որը կիրառում է նորարարական մոտեցումներ և գերարդյունավետ մեթոդիկա օտար լեզուների դասավանդման բնագավառում: Ուսումնական կենտրոնը որդեգրել է եվրոպական և արևմտյան դպրոցների դասավանդման լավագույն ստանդարտները` կազմակերպելով օտար լեզուների բարձրակարգ դասընթացներ իմացության տարբեր մակարդակների և տարբեր տարիքային խմբերի համար: Մեզ մոտ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, ուր օտար լեզուն դառնում է հարազատ, ինչն օգնում է լեզվի հեշտ յուրացմանը, որն էլ, իր հերթին, նպաստում է աշխատանքային և անձնական նորանոր ձեռքբերումներին։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը հասել է բազում հաջողությունների` շնորհիվ պրոֆեսիոնալ դասավանդող անձնակազմի, հատուկ մշակված ծրագրերի և, իհարկե, աշխատանքային բազմամյա փորձառության:
Փաստերը վկայում են աշխատանքի մասին.
• Բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմ,
• Շուրջ 500 նվիրված ուսանող,
• Ճանաչում ուսումնական շուկայում,
• Բազմաթիվ համագործակցություններ (հայաստանյան երկու տասնյակ խոշոր կազմակերպությունների հետ):
ՄԱՍՏԵՐ ՍԹԱՅԼ-ի առանձնահատկությունները
• Որակավորված դասավանդողներ. մեր մասնագետներն ունեն միջազգային հավաստագրեր և որակավորումներ, երկար տարիների մասնագիտական փորձ:
• Փոքր խմբեր, անհատական մոտեցում. Խմբերը կազմվու են` ընդգրկելով առավելագույնը 8 ուսանող, յուրաքանչյուրին՝ անհատական մոտեցում:
• Հատուկ մշակված ծրագրեր. ՄՍ-ում դասընթացները հիմնված են էլեկտրոնային և թղթային դասագրքերի, դեդակտիկ նյութերի, CD-ների, Video վարժությունների և այլ ժամանակակից մեթոդների վրա, որոնք մշակվել են Cambridge, Oxford, McMillan, Peterson հրատարակչությունների կողմից:
• Գրականության տրամադրում. ՄՍ-ն իր ուսանողներին անվճար տրամադրում է դասընթացի համար անհրաժեշտ բոլոր պարագաները (գրքեր, նյութեր, CD, DVD, գրենական պարագաներ):
• Ուսանողների աջակցման կենտրոն. ՄՍ-ն առաջարկում է աջակցման ծառայություններ նրանց, ովքեր կարիք ունեն՝ ձեռք բերելու հաղորդակցման հմտություններ, մասնակցելու հարցազրուցների, գտնելու աշխատանք:
• Բոնուսային համակարգ. սա հնարավորություն է տալիս ուսանողներին հավաքել բոնուսներ և օգտագործել դրանք այլ ծառայություններից օգտվելու համար:
• Հավաստագրերի հանձնում. Դասընթացների հաջող ավարտից հետո ուսանողներին տրամադրվում է տվյալ դասընթացին համապատասխան երկլեզու հավաստագիր:
• Հետդասընթացային օգնություն. մեր ուսանողները ՄՍ-ից կարող են հեռանալ այն համոզմունքով, որ կենտրոնի դռները միշտ բաց են՝ քննարկելու և օգնության ձեռք մեկնելու կրթության հետ կապված ցանկացած հարցի դեպքում:
Մեր ուսանողները մեր արժեքն են, նրանց հաջողությունը՝ մերը: