Խոսակցական անգլերեն

Խոսակցական անգլերեն                                                                                     

  • Դուք ցանկանու՞մ եք ճանապարհորդել,
  • Դուք ցանկանու՞մ եք հասկանալ անգլերեն լեզվով երգեր,ֆիլմեր և նորություններ
  • Դուք ցանկանու՞մ եք խոսել անգլերեն արագ և ճիշտ
  • Դուք ցանկանու՞մ եք տիրապետել խոսակցական և սլենգային անգլերենին
 

Ուրեմն այս դասընթացը Ձեզ համար է

 

      Ինչպես ցանկացած լեզվում, անգլերենում նույնպես, շատ կարևոր է տիրապետել խոսակցական լեզվին: Առանց դրա, այն ամբողջ բառապաշարը և արտասանությունը, որին Դուք տիրապետում եք կարծես անիմաստ և քարացած հնչյունների մի փունջ է դառնում: Շատ ուսանողներ վախենում են արտահայտել իրենց տեսակետները քննարկումների ընթացքում:

 

     Խոսակցական անգլերենի դասընթացը նպատակ ունի բարելավելու խոսակցական հմտությունները: Այդ դասընթացների միջոցով ուսանողները ի վիճակի կլինեն ճիշտ արտահայտելու իրենց տեսակետները և ստիպված չեն լինի մտածել նախ իրենց մայրենի լեզվով և հետո թարգմանել նույն միտքը անգլերեն, այլ ընդհակառակը, նրանք կմտածեն անգլերեն և անմիջապես կհայտնեն իրենց մտքերը:

 

    Այդ դասընթացի ընթացքում Դուք կսովորեք առօրյա օգտագործվող արտահայտություններ, որոնք  կօգնեն Ձեզ ամենօրյա խոսակցություններում: Դասընթացներն ավելի արդյունավետ դարձնելու համար կազմակերպվում են տարբեր հետաքրքիր թեմաներով  քննարկումներ: Թեման առաջարկվում է ուսանողների  կամ դասախոսների կողմից:

 

    Խոսակցական անգլերենի դասընթացը նախատեսված է անգլերեն լեզվի միջին կամ միջինից բարձր մակարդակ ունեցող մասնակիցների համար, ովքեր արդեն գիտեն անգլերեն լեզվի քերականությունը և տիրապետում են հիմանական բառապաշարին: Կարևոր է նշել, որ յուրաքանչյուր դասի ընթացքում Ձեզ հնարավորություն կտրվի լսել տարբեր տեսակի խոսակցություններ, որոնք կհարստացնեն Ձեր բառապաշարը ամենօրյա խոսակցությունների ընթացքում:

 

        Ինչ էլ որ Դուք սովորեք այս վերապատրաստական դասընթացների ընթացքում կառաջնորդեն Ձեզ դեպի իրական խոսակցությունների աշխարհ և Դուք չեք զգա այլևս շփոթված, նյարդային կամ ամոթխած: 

 

Մենք առաջարկում ենք

 

  • փոքրաքանակ խմբեր (3-8), որը կտա շատ արտահայտվելու լայն հնարավորություն 
  • ճկուն ժամանակացույց. մենք առաջարկում ենք առավոտյան, կեսօրյա  և երեկոյան ժամերի դասեր
  • տևողություն` 1 ամիս- 16 ժամ (յուրաքանչյուր փուլի համար)
  • դասաժամեր` շաբաթական 2 անգամ, 2  ժամ տևողությամբ
  • լրացուցիչ ծառայություններ` կինոակումբ, քննարկումների ակումբ, մաֆիա ակումբ
  • ամսավճար` 20.000 դրամ

 

 

 

 

 

 

Մասնակցեք դասընթացներին և անգլերենը դարձրեք հարազատ լեզու Ձեզ համար