անգլերեն երեխաների համար

Անգլերեն երեխաների համար                                                                     

 

Բոլոր ծնողները ցանկանում են, որ իրենց երեխան

  • զարգացնի անգլերենի գիտելիքները,
  • ստանա անհատական մոտեցում,
  • ձեռք բերի նոր ընկերներ,
  • հաճույքով սովորի անգլերեն լեզուն,
  • անցկացնի ուրախ ժամանակ
 

      «Մաստեր Սթայլ» ուսումնական կենտրոնը առաջարկում է անգլերենի նորաոճ դասընթացներ 5-13 տարեկան երեխաների համար:
     ՄՍ-ի դասավանդողները խրախուսում են երեխաներին խոսել անգլերեն և ակտիվացնել անգլերենի չգործածված գիտելիքները: Նրանք մշակել են հատուկ ծրագիր` օգտագործելով արդյունավետ ժամանակակից դասագրքեր և շատ տարբեր անգլերեն նյութեր, որոնք նախատեսված են նշված տարիքային խմբի համար: Դասընթացները հիմնված են առաջատար բուհերի կողմից մշակված էլեկտրոնային և թղթային դասագրքերի (Cambridge, Oxford, MacMillan, Peterson), դեդակտիկ նյութերի, CD-ների, Video-ների, մշտապես թարմացվող նյութերի վրա:
     ՄՍ-ը իր ուսանողներին տրամադրում է փաթեթ` անհրաժեշտ գրքերով, նյութերով, CD-ներով և DVD-ներով, որոնք անհրաժեշտ են դասընթացների համար:  Այդ ամենը բացարձակ անվճար է:
     Այս ծրագրում շեշտն առավելապես դրված է խոսակցական անգլերենի և հաղորդակցական հմտությունների զարգացման վրա, որոնք ներառում են քերականություն, բառապաշար, արտահայտություններ և այնպիսի հմտություններ, որոնք կհամապաասխանեն մասնակից երեխաների իմացության մակարդակին և նախասիրություններին:
     Մենք կազմավորում ենք փոքրաքանակ խմբեր, որպեսզի անհատական մոտեցում ցուցաբերենք յուրաքանչյուր երեխայի նկատմամբ:
     Երեխաների համար դասընթացներ կազմակերպելիս, նախ և առաջ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ գործ ունենք երեխաների կամ դեռահասների հետ: Մեր բարձր որակավորում ունեցող դասախոսները քաջ գիտակցում են, որ պետք է լինեն ավելի ուշադիր երեխաների համար դասընթացներ իրականացնելիս: Նրանք հաշվի են առնում նաև այն, որ երեխաները սիրում են սովորել հետաքրքիր և հաճելի միջավայրում: Դասընթացները ավելի արդյունավետ, միևնույն ժամանակ ուրախ դարձնելու համար, դասընթացները ներառում են հետաքրքիր թեմաներ, երգեր, խաղեր և մուլտֆիլմեր անգլերեն լեզվով:
     Եթե Ձեր երեխան ունի որևէ նախասիրություն, նախօրոք կարող եք մեզ տեղեկացնել այդ մասին, և մենք կմշակենք հատուկ ծրագիր Ձեր երեխայի համար:

 

Մենք առաջարկում ենք.

 

  • դասընթաց` ըստ 6 մակարդաների. սկսնակից մինչև բարձր մակարդակ
  • փոքրաքանակ խմբեր (3-8), որը կապահովի անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ
  • ճկուն ժամանակացույց. մենք առաջարկում ենք առավոտյան, կեսօրյա  և երեկոյան ժամերի դասեր
  • տևողություն` 3 ամիս (42 ժամ յուրաքանչյուր մակարդակի համար)
  • դասաժամեր` շաբաթական 3 անգամ, 1 ժամ տևողությամբ
  • լրացուցիչ ծառայություններ`մուլտֆիլմերի դիտում
  • ամսավճար` 15.000 դրամ

 

Վստահեք մեզ, և մենք անգլերենը կդարձնենք հարազատ լեզու և իրական հաճույք Ձեր երեխայի համար