ՄՍ թափուր աշխատատեղ

     Եթե դուք լեզվի մասնագետ եք և ունեք մագիստրոսի կոչում, CELTA, TEFL կամ այլ պրոֆեսիոնալ որակավորումներ, դասավանդման աշխատանքային փորձ, ապա «Մաստեր Սթայլ» ուսումնական կենտրոնի մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը ուրախ կլինի քննարկելու ձեր թեկնածությունը մեր աշխատանքային թիմ ներգրավելու համար:

     ՄՍ-ը  դասավանդողի աշխատանք է առաջարկում օտար լեզուների այնպիսի մասնագետներին, ովքեր իրենց համարում են նորարարական գաղափարներով առաջնորդվող, գիտակ, կրեատիվ և թիմային աշխատողներ:

    Մաստեր Սթայլը աշխատանքի է հրավիրում պրոֆեսիոնալ թարգմանիչների (Անգլերեն լեզու, գերմաներեն լեզու, ռուսերեն լեզու):

     Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակը ուղարկել հետևյալ էլ. hասցեներին` ms@masterstyle.am կամ info@masterstyle.am: